Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մարտի 29-ին, մեղավոր ճանաչեց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին՝ նրա նկատմամբ պատիժ նշանակելով 450 հազար ՀՀ դրամի չափով տուգանքը:
Դատավոր Նելլի Բաղդասարյանը նախապես նշանակված 500 հազար ՀՀ դրամի փոխարեն 450 հազար ՀՀ դրամի չափով տուգանք սահմանեց՝ հաշվի առնելով մեղմացուցիչ հանգամանքները:
Վարդգես Գասպարին եւ նրա պաշտպանները ներկա չէին վճռի հրապարակմանը:
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների եւ դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: Վարդգես Գասպարին այս գործով նաեւ կալանավորվել էր, եւ պնդում էր, որ կալանավայրում կտտանքների է ենթարկվել:





























