Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը խեղաթյուրում է փոքր ու միջին բիզնեսի մասին տվյալները: Այս մասին, այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Մեր պաշտոնական տվյալներով, փոքր ու միջին բիզնեսը Հայաստանում ապահովում է ՀՆԱ 58 տոկոսը, բայց դա սուտ է: Եվրոպացի փորձագետները, որոնց հետ մենք աշխատել ենք, պատրաստել են իրենց հետազոտությունը, որից հետեւում է, որ ՓՄՁ-ների բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում ընդամենը 14,6 տոկոս է: Այլ խոսքով, Ազգային վիճակագրական ծառայությունը մի քանի անգամ խաբում է: Մենք րա վրա հրավիրում ենք նախագահի եւ կառավարության ուշադրությունը»,-ընդգծել է Բագրատյանը: