Վարորդներն իրենց մեքենաներում պետք է ունենան հատուկ ձեւաթղթեր, որպեսզի փոքր վթարի դեպքում լրացնեն այն եւ ստիպված չլինեն ԱՊՊԱ կանչել եւ սպասեն ԱՊՊԱ-ի ժամանմանը: Այս մասին այսօր` մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Աքիլես» ավտոարտադրողների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը` նշելով, որ ձեւաթուղթը լրացնելու դեպքում առանց ԱՊՊԱ-ի ժամանման հնարավոր կլինի ԱՊՊԱ-ից ստանալ վնասի փոխհատուցումը:

 «50 հազար դրամի չափով ավտովթարի դեպքում թող լրացնեն այդ ձեւաթուղթը եւ արագ վերջացնեն, ստիպված չլինեն երկար սպասել ԱՊՊԱ-ի ժամանմանը: Ընդամենը պետք է  մեքենայում ձեւաթղթեր ունենան, որպեսզի լրացնեն եւ առանց զանգահարելու հարցը լուծեն»,-ասաց նա: