Արմավիրի մարզում, այսօր՝ մարտի 29-ին, ժամը10.00-ի սահմաններում ողբերգական դեպք է գրանցվել. Տարոնիկ գյուղի դաշտամիջյան հատվածում ծառից կախված տղամարդու դի է հայտնաբերվել: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին ոստիկանությունից:

Պարզվել է, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 63-ամյա Սարգիս Սահակյանն է: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև նրան պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:

Նա որոնվում էր ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից: