«Վերնիսաժի» տարածքի բարեկարգման եւ արդիականացման ծրագրի հետ կապված վարձակալի հետ քննարկվել է տվյալ հատվածի վերակառուցման ծրագիրը, կազմվել են 4 էսքիզային նախագծեր, որոնք առաջիկա օրերին կներկայացվեն հանրային լայն քննարկման:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում ենայգիների մաքրման աշխատանքները: Ապրիլի 9-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկի եւ շաբաթօրյակի կազմակերպման նպատակով գույքագրված բոլոր տարածքներում սկսվել են նախապատրաստական աշխատանքները; Նշվել է, որ համաձայն քաղաքապետի հանձնարարականի, ուշադրության կենտրոնում են նաեւ Ծիծեռնակաբերդի հարակից լանջի եւ Բուսաբանական այգու կանաչապատման ու խնամքի աշխատանքները: Հաղթանակ եւ Օղակաձեւ զբոսայգիներում եւս շարունակվում են բարեկարգման աշխատանքները:



























