Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման նոր կարգավորումը զուտ ձեւական բնույթ է կրում: Այս մասին այսօր` մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Աքիլես» ավտոարտադրողների իրավունքների պաշտպանության կենտրոնի իրավաբան Արմինե Մկրտչյանը` նշելով, որ այդ կարգավորումները շարունակում են չկիրառվել. վարորդները շարունակում են ճանապարհային երթեւեկության անհասկանալի խախտումների համար տուգանվել:
«Իբր հօգուտ վարորդների որոշում է կայացվել, բայց դա այդպես չէ, հիմա էլ կատարվում է այն, ինչ առաջ էր կատարվում: Եթե նախկինում վարորդը խոչընդոտը շրջանցում եւ հոսքերը բաժանող գիծն էր հատում, չէր տուգանվում, հիմա ավելի է խստացվել»,-ասաց նա:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
«Աքիլես» ԱԻՊԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ նշեց, որ հաճախ ճանապարհային երթեւեկության նշաններն այնպիսի տեղում են տեղադրված, որ վարորդները հաճախ դրանք չեն նկատում եւ այդ հետեւանքով էլ խախտում է առաջանում: «Սրա պատասխանատուն հենց ճանապարհային ոստիկանությունն է, որը շարունակում է իր գործելաոճը»-ասաց նա:





























