Թուրք հայտնի մտավորական, պրոֆեսոր Բասքըն Օրանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ դատական հայց է ներկայացրել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի համալսարանի պրոֆեսոր Բասքըն Օրանը Էրդողանին խաղաղության կոչ արած մտավորականների հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տված նախագահ Էրդողանի դեմ դատական հայց է ներկայացրել։
Բասքըն Օրանը նշել է, որ Էրդողանը ծայրաստիճան վիրավորական արտահայտությունն է օգտագործել մտավորականների նկատմամբ։ Նա շեշտել է, թե Էրդողանն իր հայտարարություններով նաեւ թիրախավորել է մտավորականներին՝ անուղղակի հրահանգելով դատական մարմիններին նրանց դեմ հետաքննություն սկսել։
Բասքըն Օրանը դատական հայցով Էրդողանի 4 ելույթների արտահայտությունների համար պահանջել է 10 հազար լիրա փոխհատուցում անձնական վիրավորանք հասցնելու համար։
Նշենք, որ մի խումբ թուրք եւ արտասահմանցի մտավորականներ նախագահ Էրդողանին կոչ էին արել խաղաղություն հաստատել քրդերի հետ եւ չկոտորել նրանց, ինչը խիստ կատաղեցրել էր Էրդողանին։





























