Շատ հաճելի է, որ բրիտանական ֆիլմերը մեծ հաջողություն ունեն եւ երիտասարդության ուշադրությանն են արժանացել: Այդ մասին մարտի 29-ին բրիտանական ֆիլմերի փառատոնի փակմանը լրագրողներին հայտնել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի տեղակալ Էմիաս Մուրզը:
«Մենք շատ ուրախ ենք մեր հայ բարեկամների շրջանում նման հետաքրքրության համար: Ցուցադրված 7 ֆիլմերը բրիտանական կինոարվեստի լավագույն նմուշներից են: Դրանք վերաբերում են այնպիսի արժեքների, ինչպիսիք են մարդու իրավունքները, արդարադատությունը եւ բազմազանությունը: Մենք շատ ուրախ ենք ֆինանսավորել այս նախաձեռնությունը: Ուզում եմ նաեւ British Council-ին եւ Beeline-ին շնորհակալություն հայտնել , որ հնարավոր դարձրեցին այս փառատոնը», - ասել է նա:
Հիշեցնենք, որ փառատոնն ընթացել է փետրվար-մարտին` Երեւանում, ինչպես նաեւ Ապարան, Դիլիջան եւ Ալավերդի քաղաքներում: Ցուցադրություններն ընդհանուր առմամբ ավելի քան 25 հազար մարդ են հավաքել: Ծրագիրը ներառում էր 7 ֆիլմ: Փառատոնը, որը թվով 14-րդն էր, կազմակերպվել էր British Council-ի կողմից եւ ընթացել է Միազյալ Թագավորության դեսպանատան եւ Beeline ընկերության աջակցությամբ:




























