Թուրքիայի ընտանիքի եւ սոցիալական հարցերով նախարար Սեմա Ռամազանօղլուն կրոնական կրթություն տվող «Էնսար վաքֆը» միությանը պաշտպանող հայտարարությամբ է հանդես եկել։

Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի ընտանիքի եւ սոցիալական հարցերով նախարար Սեմա Ռամազանօղլուն անդրադարձել է պետության աջակցությամբ գործող «Էնսար վաքֆը» կրոնական միության իմամ-ուսուցիչների կողմից 45 տղա աշակերտների բռնաբարությանը՝ հայտարարելով, թե «չար» լեզուները փորձում են «լավ վարկանիշ» ունեցող կրոնական միությանը սեւացնել։

Նշենք, որ Թուրքիայում հետաքննություն է սկսվել «Էնսար վաքֆը» կրոնական միության իմամ-ուսուցիչների կողմից 45 տղա աշակերտներին բռնաբարելու փաստով։  Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել էր 10 երեխայի բռնաբարված լինելու փաստը։

Դատարանը գործի քննությունն ու դատավարությունը գաղտնի իրականացնելու որոշում է կայացրել։