Եթե ճիշտ ուղղությամբ աշխատի այդ քաղաքական դպրոցը, որը որոշել է հիմնել «Հանրապետական կուսակցությունը», ապա շատ կարեւոր դեր կարող է ունենալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:
«Ես համարում եմ, որ եթե ճիշտ ուղղությամբ աշխատի այդ դպրոցը, շատ կարեւոր դպրոց կարող է լինել, ես ինքս մշտապես ասել եմ, որ մարդիկ պառլամենտ կառավարություն պիտի գան`փորձ ունենալով եւ այդ փորձը կուսակցական աշխատանքն է, հիմա երբ որ այդ կուսակցական աշխատանքը չկա կամ որեւէ դեպքում չի իրականացվում, դպրոցը կարող է շատ մեծ գիտելիքներով եւ փորձով մարդուն հարստացնել»,-ասաց Կարինե Աճեմյանը:
Ըստ նրա` ՀՀԿ քաղաքական դպրոցը կնպաստի, որ քաղաքականապես հասուն լինի ապագա քաղաքական գործիչը:
«Դպրոցը անպայման նպաստում է, որպեսզի քաղաքականապես հասուն լինի քաղաքական գործիչը , որպեսզի գիտելիքներ ձեռք բերի, այն երիտասարդներն ու այն մարդիկ, ովքեր դրա կարիքն ունեն, կդիմեն ու կստանան դա»,- նշել է պատգամավորը:





























