Մարտի 30-ին, ժամը 22:10-ի սահմանում կտրած-ծակած վերքերով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել երկու երիտասարդ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Գյումրու բժշկական կենտրոնից:
35-ամյա Արա Մ. -ն եւ 26-ամյա Նաիրի Դ.-ն Երեւանի բնակիչներ են: Արա Մ.-ի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի առաջնային պատի կտրած ծակած թափանցող վերք, իսկ
Նաիրի Դ.-ի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի թափանցող կտրած ծակած վերք եւ կրծքավանդակի աջ կեսի չթափանցող կտրած ծակած վերք, ձախ դաստակի կտրած վերքեր:
Այս պահին երիտասարդները գտնվում են Գյումրիի բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը կայուն է:
Մեր տեղեկություններով, երիտասարդները Գյումրիի ռեստորաններից մեկում քեֆ անելիս են եղել եւ այդ ժամանակ էլ սկսվել է վիճաբանությունը:



























