Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 30-ին, ժամը 07.28-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Երեւան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան ընկել է կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 14-րդ կմ-ին «Մերսեդես C200» մակնիշի 29 LO 033 ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, 70 մետր գլորվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը՝ 28-ամյա Դավիթ Գ.-ն, տեղի ուժերով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, մեքենայի վարորդ Դավիթ Գ.-ն ծառայում է Ոստիկանության զորքերի N զորամասում՝ որպես խմբի հրամանատար: