Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Օդանավակայանի փողոցի թիվ 50 տան մոտից բերման են ենթարկել 28-ամյա Էդգար Ղ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա փետրվարի սկզբներին Բրյուսովի փողոցի թիվ 165/Ա շենքի 9-րդ հարկից գողացել է 62-ամյա Լյուդվիգ Ժ.-ի հեծանիվը` պատճառելով 80.000 դրամի վնաս:

Գողության մասին նախկինում ոստիկանություն չի հայտնվել:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: