ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը փոխատեղել է ոստիկանության Մասիսի եւ Նաիրիի բաժնի պետերին:
Մասնավորապես, ՀՀ ոստիկանապետի հրամանով Սեյրան Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Մասիսի բաժնի պետ, իսկ Ոստիկանության Մասիսի բաժնի պետ Արտակ Ղազարյանը ՀՀ ոստիկանապետի հրամանով նշանակվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետ:





























