ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը հիասթափված է Արեւմուտքի դիրքորոշմամբ, որը ՄԱԿ ԱԽ-ում արգելափակել է Պալմիրայի հարցով Ռուսաստանի նախապատրաստած հայտարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ավելի շատ ոչ թե զարմացած կամ հիասթափված ենք արեւմտյան մեր գործընկերների դիրքորոշմամբ, այլ մտահոգված Սիրիայում խաղաղ կարգավորման հարցում նրանց մտադրությունների անկեղծության կապակցությամբ։ Մենք ենթադրում էինք, որ Պալմիրայի ազատագրման հարցում արեւմտյան մայրաքաղաքների արձագանքը պատահականություն է, սակայն հիմա ակնհայտ է, որ դա համակարգային մոտեցման մի մաս է»,- ասել է Զախարովան։
Ռուսաստանը հիասթափված է Պալմիրայի ազատագրման հարցում Արեւմուտքի դիրքորոշմամբ. ԱԳՆ

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն


























