ԻԻՀ քաղաքացի, 37-ամյա Հոջաթ Խ.-ն մարտի 28-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը հյուրանոցում իր ընկերը` 26-ամյա Ամին Զ.-ն, օգտվելով իր քնած լինելու հանգամանքից` գողացել է իր «Նոթբուք»-ը եւ պայուսակը, որի մեջ եղել է 1.500 դոլար` պատճառելով 850.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Ամին Զ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:



























