Պրիմորյե երկրամասում «Սու 25» գրոհիչի վթարի պատճառը նախնական տվյալներով, երկու շարժիչների միաժամանակյա անսարքությունն էր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ուժային կառույցներում իր աղբյուրը:

«Նախնական պատճառն այն է, որ երկու շարժիչներն էլ միաժամանակ կանգ են առել»,- ասել է աղբյուրը:

Ավելի վաղ հայտնել էին, որ «Սու 25»-ը, որը վթարի է ենթարկվել Պրիմորյեի Չեռնիգովյան շրջանում, ընկել էր պարտեզի վրա ու երկու շինություն փլուզել:

«Սու 25» օդանավը, որը ուսումնամարզական թռիչք էր անում, ընկել է Պրիմորյե երկրամասի Չեռնիգովյան շրջանում: Օդաչուին հաջողվել է կատապուլտի միջոցով փրկվել, նա չի տուժել: Երկրի վրա զոհեր նույնպես չկան: