Հրազդանում մարտի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Միկրոշրջան թաղամասում գտնվող շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 35-ամյա բնակչի դին։ Երիտասարդ տղամարդուն գտել են բնակարանի խորդանոցում կախված վիճակում։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Տղամարդը առողջական խնդիրներ է ունեցել։





























