Ադրբեջանի մզկիթներում հսկող տեսախցիկներ կհայտնվեն։

ԱՊԱ գործակալության տեղեկություններով՝ այս մասին հայտնել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։

Փաշազադեն, անիծելով Բրյուսելի ահաբեկչությունը, հայտարարել է. «Բրյուսելի, Թուրքիայի եւ Պակիստանի ահաբեկչությունների նկատմամբ վերաբերմունքը տարբեր է։ Դա եւս մեկ անգամ հաստատում է, որ մենք պետք է պաշտպանենք մեր պետությունը։ Այդ պատճառով Ադրբեջանի մզկիթներում տեսախցիկներ կտեղադրվեն։ Ես խումբ կստեղծեմ, կհետեւեմ ախունդների քարոզներին։ Ես պետք է իմանամ, թե ինչ քարոզ է կարդում իմ ախունդը։ Ով դա փոքր քաղաքական հարց է համարում, նրա գործն է։ Ես՝ որպես Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, դրա իրավունքն ունեմ»։