Ռուսական «ՍտոպԽամ» շարժման գործունեության մեջ կոպիտ խախտումներ են հայտնաբերվել, այն հանվել է իրավաբանական անձանց ռեեստրից:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, շարժման համակարգող, Հանրային պալատի անդամ Դմիտրի Չուգունովը նշել է, որ շարժման անդամները սրան հումորով են վերաբերվում:

«Քանի որ կարելի է մեզ հանել իրավաբանական անձանց ռեեստրից, բայց անհնար է 2 հազար մարդու ամբողջ երկրից արգելել իրենց հաշվին փողոց դուրս գալ եւ պնդել նորմալ գոյատեւման իրենց իրավունքի հարցում: Մարդիկ ինչպես փողոց են դուրս եկել, այնպես էլ դուրս կգան: Դե՝ մեկ տարի չենք կարողանա որեւէ դրամաշնորհի հույս ունենալ, սարսափելի ոչինչ չկա»,- ասել է նա:

Նշենք, որ կազմակերպության ակտիվիստները թերթիկներ են փակցնում սխալ կայանված ավտոմեքենաների վրա: