Ամերիկյան 1016 industries ընկերությունը ներկայացրել է կատարելագործման ծրագիր Lamborghini Huracan սուպերքարի համար, որը ստացել է Renato անվանումը:
oko-planet.su կայքը հայտնում է, որ կուպեն հիմա ունի նաեւ հատուկ աէրոդինամիկ ծածկ, որը մշակվել է ավիացիոն ու տիեզերական տեխնիկայի ոլորտի մասնագետների մանսակցությամբ: Ծածկն ունի առջեւի սփոյլեր, որը սառը օդ է մղում դեպի արգելակիչ մեխանիզմները ու հետեւի հատուկ դիֆուզոր: Բացի դրանից սուպերքարը ունի նաեւ հետեւի հակաթեւ, որը ապահովում է 290 կիլոգրամ սեղմիչ ուժ ժամում 177 կմ արագության դեպքում:
Ունի շարժիչի կաառավարման նոր էլեկտրոնային բլոկ: Մշակումների արդյունքում 5.2 լիտրանոց V10 ագրեգատի հզորությունը աճել է 610 ձիաուժից ու 650 Հմ անվապտույտից մինչեւ 638 ձիաուժ ու 700 Հմ:




























