Հյուսիսային Օսիայում տուգանել են Վլադիկավկազից պատգամավոր Ալան Խետագուրովին՝ ռումբի մասին կեղծ հաղորդման համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Դատախազության տվյալներով, անցյալ տարվա սեպտեմբերին Խետագուրովն ալկոհոլի ազդեցությամբ գիշերը գնումներ է կատարել կրպակից եւ վիճաբանել վաճառողի հետ:
Ցանկանալով վրեժ լուծել իրեն վիրավորողից՝ պատգամավորը ոստիկանություն է զանգահարել եւ հաղորդել, որ կրպակում պայթուցիկ սարք կա: Դեպքի վայր ոստիկաններ եւ փրկարարներ են մեկնել, ռումբի մասին տեղեկությունը չի հաստատվել: Կեղծ ահազանգը ԱԻՆ-ին եւ ՆԳՆ-ին 27 հազար ռուբլի է արժեցել:




























