Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 31-ին, ժամը 01.03-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան 1-կմ հատվածում ավտոմեքենան արգելափակվել է Մարմարիկ գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ 3110» մակնիշի 15 ՕՕ 058 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 27-ամյա Վ. Հ.) եւ 2 ուղեւոր:




























