Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 31-ին, ժամը 08.32-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան պողոտայում՝ Չեխովի անվան հիմնական դպրոցի մոտակայքում, ծառը կոտրվել եւ ընկել է մոտակայքով անցնող մալուխների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 20 հասցեի մոտակայքում ծառը կոտրվել եւ ընկել է մայթի վրա` վնասելով արտաքին լուսավորության սյան մալուխները:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: