Հայաստանում պատրաստել են «Պրոբացիոն ծառայության մասին» օրենքի նախագիծը։ Օրինագիծը հավանություն է ստացել մարտի 31-ին կայացած Կառավարության  նիստում։ Պրոբացիոն ծառայության աշխատակիցները հետեւելու են ոչ միայն ազատազրկման հետ կապ չունեցող պատիժը կրելուն, այլ նաեւ անձանց վարքին, ինչպես նաեւ հաշվետվություններ են ներկայացնելու իրավապահ մարմիններին։

Բացի այդ, աշխատակիցները կնպաստեն պատիժը կրելուց հետո հանրությանը քաղաքացիների ինտեգրմանը։ Պրոբացիոն համակարգում ներգրավված կլինեն ինչպես ծառայող իրավապահներ, այնպես էլ կամավորներ։

Ծառայությունը նաեւ խորհրդատվական բնույթի հաշվետվություն կներկայացնի պատիժը պայմանականորեն չկրելու մասին՝ փոխարինելով ավելի մեղմ պատժամիջոցով։