Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավման նպատակով իրականացվող աշխատանքների շրջանակում «Երեւան ջուր» ընկերության կողմից բարձրահարկ բազմաբնակարան շուրջ 100 շենքերի համար կառուցվում են բակային 30 նոր պոմպակայաններ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագիրն իրականացվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի եւ ԵՄ Հարեւանության ներդրումային գործիք հիմնադրամի կողմից տրամադրված վարկային եւ դրամաշնորհային միջոցներով:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Ծրագրի արդյունքում հնարավոր կլինի ոչ միայն բարելավել ջրամատակարարումը, այլեւ նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսն ու վթարների քանակը, ապահովել ջրի պահանջվող ճնշում ու բարձր որակ: Ստորգետնյա եւ կիսաստորգետնյա պոմպակայանները հագեցած են ժամանակակից ավտոմատ համակարգերով, որոնք կապահովեն անվտանգ սպասարկում:

Վարչական շրջաններում ընթացող աշխատանքներին տեղում ծանոթացել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

«Երեւանի քաղաքապետարանը ջրամատակարարման ցանցի բարելավման ուղղությամբ հատկապես վերջին տարիներին լայնածավալ ծրագրեր է իրականացնում: Նախկին կաթսայատներում եւ դիատահորերում տեղակայված տեխնիկապես հնամաշ պոմպակայանների փոխարեն, որոնք վերակառուցման անհրաժեշտություն ունեին, այսօր վարկային միջոցներով կառուցվում են ամբողջությամբ նոր եւ նորագույն սարքավորումներով հագեցած պոմպակայաններ, որոնք կապահովեն անխափան եւ հուսալի ջրամատակարարում, ինչն առաջնային խնդիրն է մեզ համար»,-ընդգծել է Կամո Արեյանը:

Արդեն 11 հասցեներում աշխատանքներն ավարտվել են, եւ պոմպերը գործարկված են: Մյուս հասցեներում աշխատանքները սահմանված ժամանակացույցով շարունակվում են: Խիստ հսկողություն է սահմանված հատկապես որակի նկատմամբ:

«Երեւան ջուր» ՓԲԸ տնօրեն Գոռ Գրիգորյանը նշել է, որ սպասարկման որակի բարձրացումը դիտարկելով ընկերության կարեւորագույն խնդիր՝ նոր պոմպակայաններն իրենց բարձր արդյունավետության հետ մեկտեղ ապահովում են գրեթե անձայն աշխատանք:

«Ընկերության կողմից պոմպակայանների մեծ մասը տարիների ընթացքում արդեն իսկ վերակառուցվել է: Պոմպերը, կախված վայրից, տարբեր հզորության են եւ սպասարկելու են մեկ կամ մի քանի շենքեր»,-նշել է Գոռ Գրիգորյանը:

Վարկային ծրագիրը ներառում է եւս մի քանի կարեւոր բաղադրիչ: Ջրամատակարարման համակարգում կորուստների կրճատման, ջրամատակարարման հուսալիության եւ շահագործման արդյունավետության նպատակով նախատեսվում է սեփական տնատիրությունների հատվածից ջրաչափական սարքերի տներից դուրսբերում, առանձին ջրաչափական դիտահորերի կառուցում, 8 վարչական շրջաններում 152 կմ նոր ջրաբաշխիչ ցանցի ստեղծում: Նշված բաղադրիչի ուղղությամբ արդեն պատրաստ են նախագծանախահաշվային փաստաթղթերը, մեկնարկել է աշխատանքների եւ ապրանքների գնման գործընթացը: