Սուբսիդիաների, սուբվենցիաների եւ դրամաշանորհների շրջանակում գործող ծրագրերը պետք է ազատվեն ԱԱՀ-ից։ «ԱԱՀ-ի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվել է մարտի 31-ին կայացած Կառավարության նիստում։ ԱԱՀ-ից ազատելու որոշումը կայացնելու է Կառավարության ձեւավորած հատուկ հանձնաժողովը։ Այն կարող է նաեւ հետ կանչել այդ թույլտվությունը, եթե ծրագրերը չգործեն ըստ նշանակության։ 2013-ից բյուջեի սուբսիդիաների ծրագրերը ԱԱՀ էին վճարում, ինչը մի շարք դեպքերում խանգարում է դրանց իրագործմանը, ասված է գրավոր հիմնավորման մեջ։
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
«Հանրապետությունում քիչ չեն դրամաշնորհային ծրագրերը, իսկ հարկումը կարող է խանգարել դրանց իրագործմանը։ Այդ պատճառով մենք պետք է դրանց համար նման ռեժիմ սահմանենք։ Հանձնաժողովում կընդգրկվեն նաեւ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ։ Նրանց եզրակացությունները շատ կարեւոր են լինելու, որպեսզի չտուժեն նաեւ բյուջեի եկամուտները»,- ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։





























