Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 31-ին, ժամը 07.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ազատության պողոտայի թիվ 1 շենքի նկուղային հարկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.08-ին, մարվել՝ 08.28-ին:

Նկուղային հարկում գտնվող «Վաղարշ Սահակյան» ԱՁ-ին պատկանող ոսկերչական արտադրամասում այրվել է ոսկերչական հաստոց: