Volvo ընկերությունը ներկայացրել է S60 եւ V60 մոդելների թարմացված «լիցքավորված» տարբերակները, որոնք մշակել է Polestar ընկերությունը: Սեդանն ու ունիվերսալը ունեն նոր 2 լիտր ծավալով 4-մխոցանի տուրբոյացված շարժիչ, որը փոխարինել է 3 լիտր ծավալով 6-մխոցանի շարժիչին: Շվեդները հայտնել են, որ իենց  հաջողվել է ստեղծել իրենց պատմության մեջ ամենաարագ ճանապարհային մեքենաները:

Նորարարություններն ունեն Drive-E ընտանիքի բենզինի շարժիչներ՝ 367 ձիաուժ հզորությամբ, փոխանցում է Motor-ը:

Սեդանի եւ ունիվերսալի զանգվածը 20 կգ-ով պակասել է՝ մինչեւ 1751 եւ 1796 կգ:
Նորարարությունները կարող են 100 կմ/ժ արագություն զարգացնել 4.7 վայրկյանում: Առավելագույն արագությունն արհեստականորեն սահմանափակված է 250 կմ/ժ-ով: