Նյու Յորքում ավտոմոբիլային ցուցադրության շրջանակներում կայացել է Toyota ընկերության Highlander ամենագնացի թարմացված տարբերակի պաշտոնական ցուցադրությունը:
Dayli Motor-ի փոխանցմամբ՝ մեքենան փոխվել է թե արտաքնապես, թե տեխնիկապես: Հին շարժիչին փոխարինելու է եկել նոր 6-մխոցանի, 3.5 լ ծավալով, 282 ձիաուժ հզորությամբ շարժիչը: Բացի այդ, մեքենան ունի Start-Stop համակարգ, որը դրական է ազդում վառելիքը խանելու վրա:

Մեքենայի սրահը նույնպես փոփոխությունների է ենթարկվել:Նոր Toyota Highlander-ը կվաճառվի 8 կոմպլեկտացիաներով: