Դեթրոյթում պաշտոնապես ներկայացվել է Acura-ի MDX քրոսովերը: Մեքենան հիբրիդային տարբերակ է, թարմացվել է նաեւ դիզայնը:
Daily Motor-ի փոխանցմամբ՝ քրոսովերի առաջնամասը կերպարանափոխվել է. մեքենան ռադիատորի 5-անկյուն վանդակ ունի եւ նոր օպտիկա, որը կոչվում է Jewel Eye:
Ամենակարեւոր փոփոխությունը շարժիչի խցիկում է, որտեղ հայտնվել է հիբրիդային շարժիչ, ինչպիսին գործում էր NSX մոդելում: Մեքենան ունի միանգամից 4 շարժիչ՝ 2-ը՝ էլեկտրական, որոնք տեղակայված են հետին առանցքում, երրորդը եւ բենզինի 3 լ ծավալով V6 շարժիչը՝ դիմացի առանցքում:




























