ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարության որոշմամբ «Որսորդների եւ ձկնորսների միություն» ՀԿ-ի «Որսորդմիություն» ԱՊԸ-ին երեք տարի ժամկետով տրվել է «Զենքի (ողորկափող որսորդական հրացանի փամփուշտներ) արտադրության լիցենզիա»:

Կառավարությունը նաեւ գումար է տվել Ազգային Ժողովին, բայց իր հաղորդագրության մեջ չի նշել, թե որքան եւ ինչ նպատակներով: