Գերմանական կոնցեռնը Չինաստանում ավելի քան 103 հազար ավտոմեքենա հետ կկանչի արգելակների խնդիրների պատճառով: Այս մասին ասվում է ՉԺՀ որակի, ստուգումների ու կարանտինի հսկողության պետական վարչության հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ փաստաթղթի, որոշումը վերաբերելու է ՉԺՀ ներմուծված մոդելներին, որոնք արտադրվել են 2010-ի հունվարից մինչեւ 2016-ի հունվարը:
Volkswagen-ի տվյալներով այդ ավտոմեքենաների արգելակման մեխանիզմում կարող է մի դետալ պակաս լինել, ինչը խախտում է աշխատանքը ու բարձրացնում վթարների հավանականությունը: Գերմանական ընկերությունը խոստացել է անվճար վերանորոգել տվյալ դեֆեկտն ունեցող բոլոր մեքենաները:




























