Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 24-ամյա Սարգիս Թ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ նախապես ձեռք բերելով բանալին, սեպտեմբերի 15-ին, ժամը 09.00-ին, մուտք է գործել Կարինե Գ.-ի բնակարան եւ գողացել ոսկյա զարդեր, 45.000 դրամ ու 100 ԱՄՆ դոլար:
Սարգիս Թ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:


























