Սեպտեմբերի 23-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի, Կոտայքի մարզային վարչությունների եւ ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, Վարդանանց փողոցից, թմրամիջոց պահելու եւ իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 7 հոգու` 44-ամյա Սամսոն Ս.-ին, 24-ամյա Գոհարիկ Ա.-ին, 30-ամյա Լեոնիդ Ն.-ին, 26-ամյա Վիգեն Ղ.-ին, 26-ամյա Մովսես Ա.-ին, 28-ամյա Հայկ Խ.-ին եւ 38-ամյա Արսեն Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անձնական խուզարկությամբ Սամսոն Ս.-ի մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է սպիտակ գույնի պոլիէթիլենային տոպրակ, առկա` շագանակագույն հետքերով բամբակե 6 խծուծ եւ 0.9 գ շագանակագույն ափիոնանման զանգված:
Ըստ Սամսոն Ս.-ի բանավոր հայտարարության` հայտնաբերվածն ափիոն տեսակի թմրամիջոց է, իսկ բամբակե խծուծների հետքերը` ափիոնի հետքեր:
Բերման ենթարկվածները հայտարարել են, որ իրենք թմրամոլներ են, Սամսոն Ս.-ից 1 գրամը 20.000 դրամով մշտապես ափիոն են ձեռքբերել եւ այդ օրն էլ էին եկել նրանից թմրամիջոց գնելու:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է նախաքննություն:



























