Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 24-ի երեկոյան Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ներկա է գտնվել ԱՊՀ երկրների երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգին` աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ:Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:



























