Վրաստանի էներգահամակարգի հետ համագործակցությունը կօգնի Հայկական ԱԷԿ-ը վերանորոգման կանգնեցնել ավելի հարմար պահի: Այդ մասին ապրիլի 13-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:
Հարգելի պարտադիր
ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի
տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Եթե սովորաբար կայանը կանգնում էր սեպտեմբեր-նոյեմբերին, 2017-ին այդ ժամկետներն ամառ կտեղափոխվեն: Այդ դեպքում ժամանակավորապես կանգնող Հայաստանի ԱԷԿ-ին կկարողանան փոխարինել ոչ միայն ջերմակայանների էներգիայով, որը համեմատաբար թանկ է, այլեւ Վրաստանից ավելի էժան հիդրոէներգետիկայի շնորհիվ: «Մենք նախկինում էլ ցանկանում էինք պայմանավորվել այդ մասին, բայց չէր հաջողվում: Իսկ այժմ նման հնարավորություն հայտնվել է», -նշել է Գալստյանը: Նրա խոսքով, Վրաստանի հետ համագործակցությունը թույլ կտա ամռանը էլեկտրաէներգիա ներմուծել, երբ այն մեծ ծավալով է արտադրվում, իսկ ձմռանը վերադարձնել էներգիան ջերմային կայանների հաշվին: «Կամ էլ կարելի է ուղղակի առեւտրական հիմունքներով ներմուծել այն, ինչպես եւ նրանք` մեզնից: Այստեղ ամեն ինչ կորոշի պահանջակը եւ առաջարկը», - հավելել է փոխնախարարը:





























