Բելառուսի իշխանությունները խստացրել են անձնական օգտագործման համար նախատեսված ապրանքների առանց մաքսատուրքի տեղափոխման նորմերը: «Կոմերսանտի» փոխանցմամբ, նոր կանոնները ուժի մեջ են մտնում ապրիլի 14-ից:
Ներկայումս երեք ամսից ավելի հաճախակի սահմանը հատելիս մարդիկ պետք է հայտարարագրեն ավելի քան 20 կգ քաշով եւ ավելի քան 300 եվրո արժողությամբ ուղեբեռը, քանի որ նման բեռը արդեն համարվելու է առեւտրային: Նախկինում սահմանափակումը 50 կգ էր եւ 1500 եվրո համապատասխանաբար:
Այս կանոնները խախտելու դեպքում նախատեսված է տուգանք մոտ 21 հազար ռուսական ռուբլու չափով՝ ապրանքի առգրավմամբ, կամ մոտ 700 հազար ռուբլի՝ առանց ապրանքի առգրավման:




























