Թուրքիայում բնակարանների վաճառքը այս տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է 79 տոկոսով, իսկ անցյալ տարվա համեմատ 72 տոկոսով։ Այս մասին հայտնում է թուրքական Aksam թերթը։

Թուրքիայի վիճակագրական խորհրդի տվյալների համաձայն, այդ երկրում բնակարանների վաճառքի ծավալները, առաջին եռամսյակի համեմատ, երկրորդ եռամսյակում ավելացել են 79 տոկոսով՝ հասնելով 194 հազարի։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համաձայն՝ աճը կազմում է 72 տոկոս։

Վաճառքի աճի առաջատարներն են՝ Կարսը, Իգդիրը, Արդահանը, որտեղ բնակարանների վաճառքի աճը կազմել է 231 տոկոս, իսկ Վանում, Մուշում եւ Բիթլիսում աճը կազմել է 118 տոկոս։

NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայում բնակարանների գները մատչելի են։ Օրինակ, Ստամբուլում հնարավոր է 1 սենյականոց նորակառույց բնակարան ձեռք բերել 20 հազար ԱՄՆ դոլարով, իսկ վարկով ձեւակերպման դեպքում ամսական վճարը կազմում է 70 ԱՄՆ դոլար: 3 սենյականոց նորակառույց բնակարանն արժե մոտ 35 հազար ԱՄՆ դոլար, որը վարկով գնելու դեպքում, ամսեվճարը կազմում է 150 դոլար։