Թուրքիայում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունը նաեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար էր: Այս առաջնության թիմային արդյունքները կգումարվեն հաջորդ տարի Փարիզում կայանալիք աշխարհի առաջնության արդյունքներին եւ հայտնի կդառնա Օլիմպիական խաղերի մասնակից հավաքականների վերջնական թիվը:
Օլիմպիական որակավորման տեսանկյունից, Թուրքիայում ավելի հաջող էր կանանց Հայաստանի հավաքականի արդյունքը: Մեր թիմը գրավեց 9-րդ տեղը` առաջ թողնելով Թուրքիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Կոլումբիայի, Հարավային Կորեայի եւ Թայլանդի թիմերին: Առաջինից իններորդ տեղը տալիս է Լոնդոնում չորս մարզիկով հանդես գալու հնարավորություն: Տղամարդկանց Հայստանի հավաքականը գրավեց միայն 18-րդ տեղը: Առաջին վեցյակում են Չինաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Կուբայի, Իրանի հավաքականները:


























