Համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը կմրցի Ռուսաստանի երկրորդ թիմի հետ: Հինգ տուրից հետո 100 տոկոսանոց արդյունք ունեն Ուկրաինայի եւ Ռուսաստանի հավաքականները: 9-ական միավոր են վաստակել ԱՄՆ-ն ու Հունգարիան: Վրաստանը, Չինաստանը, Լեհաստանը, Հնդկաստանը, Ռուսաստան-3-ը, Սերբիան, Հայաստանը, Գերմանիան, Բուլղարիան, Ռուսաստան-2-ը, Իտալիան եւ Շվեյցարիան ունեն 8-ական միավոր: