Ղազախստանի կառավարությունը սեպտեմբերի 27-ին որոշում է ընդունել, որով արգելել է բուսական յուղերի եւ հնդկաձավարի արտահանումը։ «Ռիա Նովոստիի» հաղորդմամբ, կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտնել է Գյուղնախարար  Աքիլբեկ Քուրիշբաեւը։

Որոշվել է  ժամանակավոր արգելք մտցնել  բոլոր տեսակի բուսական յուղերի  եւ ձիթազգի մշակաբույսերի արտահանման վրա, բացառությամբ հլածուկի»,-ասել է նա:

 Նշենք, որ ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնությունում կանխատեսել էին, որ ցորենի բերքն այս տարի կրճատվելու է, ինչի պատճառով, Ռուսաստանն արգելել է ցորնեի եւ ալյուրի արտահանումը: