Travel.ru տուրիստական ծառայությունը կազմել է ԱՊՀ երկրների տարածքում զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի կուրորտային ուղղությունները։ Ամենահայտնի կուրորտային վայրերի առաջատար հնգյակում է հայտնվել նաեւ Սեւանա լիճը։

Կայքը հիշեցնում է, որ Կովկասի ամենամեծ լիճը, որը շրջապատված է լեռնաշղթաներով, գտնվում է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա եւ Երեւանից մեկ ժամվա հեռավորության վրա։  Զբոսաշրջիկներին դուր է գալիս լճի վրա մոտորանավակներով զբոսանքը, լեռնային բնապատկերներն ու խեցգետնից քաբաբը։ Ամենահայտնի պատմական հուշարձանը Սեւանի թերակղզու Սեւանա վանքն է՝ Սեւան քաղաքի մոտ։

ԱՊՀ զբոսաշրջիկների նախընտրելի հանգստավայրերից է նաեւ Բելառուսի Նարոչ լիճը, որը մայրաքաղաք Մինսկից 2 ժամվա հեռավորության վրա է գտնվում։ Այն զբոսաշրջիկներին հրապուրում է մաքուր բռնությամբ, սանատորիաներով եւ կուրորտներով։

Մեկ այլ հայտնի կուրորտ է 5 մեծ լճերից կազմված Բորովոե (Բուրաբայ) հանգստավայրը՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայից 2 ժամվա հեռավորության վրա։ Զբոսաշրջիկներին հրապուրում է բուժիչ ջուրը։

Ղրղզխստանի Իսըկ-կուլ լիճը (Ղրղզստանի մարգարիտ) գտնվում է ծովի մակարդակից 1609 մ բարձրության վրա։ Լիճը Բիշքեքից 3 ժամվա ճանապարհ է բաժանում։ Արեւային ժամերի թիվն այստեղ կարող է ավելի շատ լինել, քան Սեւ ծովում։ Զբոսաշրջիկներին հրապուրում է աղբյուրի մաքուր սառը ջուրը, ավազե լողափերը, լեռնային էքսկուրսիաները։