Սեպտեմբերին ցորենի գինը Ռուսաստանում կայունացավ, սակայն գարին եւ տարեկանը շարունակում են թանկանալ, հայտնում է Lenta.ru՝ վկայակոչելով «Կոմերսանտ» թերթը։ Արդյունքում, այս երկու ապրանքատեսակները իրենց գնով գերազանցում են ցորենին։
Ռուսաստանի եվրոպական հատվածում, սեպտեմբերի վերջին 1 տոննա ցորենն արժե 5,9 հազար ռուբլի։ Տարեկանը թանկացել է ավելի քան երեք անգամ՝ մինչեւ 5 հազար ռուբլի, իսկ գարին Ռուսաստանում արժե 6,6 հազար ռուբլի 1 տոննայի համար։
Բացի այդ, գարու արտադրությունը 18 մլն տոննայից նվազել է 8 մլն տոննայի։ Ընդ որում, գարու ներքին պահանջարկը երկրում կազմում է 17-17,5 մլն տոննա, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը պետք է գարի ներմուծի արտերկրից։
Միաժամանակ հաղորդվում է, որ վերջին ամսվա ընթացքում ԱՄՆ բորսաներում ցորենը էժանացել է 16 տոկոսով։




























