Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության կին համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հետ կապված հայտարարություն է արել։
Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում HDP-ի խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ HDP-ի համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղն իր ելույթը սկսել է 1915-ին կոտորված հայերի հիշատակը հարգելով։ «Ցավալի է, որ Ցեղասպանությանը ճանապարհ բացած մտածելակերպը դեռեւս խուսափում է առերեսվել։ Բայց պետք է հասկանալ, որ առերեսվելը պետությանը չի նվաստացնում, այլ ցավն է փոքրացնում։ Մեր պատմությունը կոտորածների պատմություն է։
Երբ Թուրքիայում «հայ» բառը որպես վիրավորանք են օգտագործում, նշանակում է, որ ցեղասպան մտածելակերպը դեռ շարունակվում է։ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին հայո ժողովրդից ներողություն ենք խնդրում»,-ասել է Ֆիգեն Յուքսեդաղը։
Նշենք, որ HDP-ի տղամարդ համանախագահ Սելահաթին Դեմիրթաշը եւս դատապարտել էր Ցեղասպանությունը եւ իշխանություններին կոչ արել առերեսվել պատմության հետ։





























