Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 28-ին, 08.39-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մամիկոնյանց փողոցի թիվ 49 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում՝ մահճակալին, հայտնաբերվել է 75-ամյա Ս. Ճ.-ի դին:



























