Թուրքիայի Բուրսա քաղաքի կենտրոնական մզկիթի մոտ ապրիլի 27-ի երեկոյան կազմակերպած պայթյունի գործով ոստիկանությունը 15 կասկածյալ է ձերբակալել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը պայթյունի հետ կապված պարզել է, որ մահապարտ կինը Ուրֆա քաղաքից ավտոբուսով Բուրսա է մեկնել։
Ոստիկանությունը 15 կասկածյալ է ձերբակալել, որոնց հարցաքննությամբ փորձում են կապ գտնել PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) հետ։
Նշենք, որ Բուրսայի կենտրոնական «Ուլու ջամի» կոչվող մզկիթի մոտ մի կին պայթեցրել էր իրեն։ Պայթյունի հետեւանքով վիրավորվել էր 23 քաղաքացի։




























