Սեպտեմբերի 10-ին Մինսկում կայացած Եվրասիայի կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի (Association of Eurasian Central Securities Depositories, AECSD) տարեկան ընդհանուր ժողովի որոշմամբ` «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի Տնօրեն Վահան Ստեփանյանն ընտրվել է Ասոցիացիայի նախագահ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ից:
Եվրասիայի կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիան` 22.12.2004թ.-ին հիմնադրված ԱՊՀ երկրների կենտրոնական դեպոզիտարիաների միություն է, որին ներկայումս անդամակցում են 11 պետությունների դեպոզիտար հաստատություններ: Ասոցիացիայի հիմնական նպատակներն են դեպոզիտար գործունեության զարգացումն ու կատարելագործումը, միասնական դեպոզիտար դաշտի ստեղծումը, ինչպես նաեւ արժեթղթերով հաշվարկների միջազգային համակարգին Ասոցիացիայի անդամների ինտեգրման ապահովումը:
Եվրասիայի կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի հաջորդ տարեկան ժողովը, ինչպես նաեւ Ասոցիացիայի VIII Միջազգային կոնֆերանսը նախատեսվում է անցկացնել 2011թ.-ի սեպտեմբերին Երեւանում:




























