Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 27-ին ընդունել է Եվրասիական էներգետիկ հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջև փոխգործակցության, Եվրոպայի էներգետիկ անվտանգության և տարածաշրջանային համագործակցության հարցերի շուրջ։