Երևանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ապրիլի 28-ին մահացած 37-ամյա ծննդկանի մահվան դեպքով ՀՀ առողջապահության նախարարությունում խորհրդակցություն է հրավիրվել՝«Սլավմեդ» բժշական կենտրոնի տնօրենի, պատասխանատու բուժանձնակազմի եւ ոլորտի   առաջատար մասնագետների մասնակցությամբ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, բժշկական կենտրոնի տնօրինությունը արձանագրված դեպքի մասին տեղեկացրել է գլխավոր ՀՀ ԱՆ մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանին: Իրավապահ մարմիններին տրամադրվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը  նախարարին զեկուցել է, որ 37-ամյա կինը մահացել է հետծննդյան շրջանում: 

Ներկա պահին գործը նախաքննության վարույթում է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, եզրակացությունից հետո նոր հնարավոր կլինի հստակեցնել մահվան պատճառը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ապրիլի 28-ին ծննդկան է մահացել: NEWS.am-ի տեղեկություններով՝ ծննդկանը 37 տարեկան էր, առաջնեկի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը վատացել է եւ որոշ ժամանակ անց նա մահացել է: